Вторник, 07.05.2024, 15:38
Приветствую Вас Гость

HAMECEQ.DO.AM

Каталог файлов

Главная » Файлы » Мои файлы

ՄՈՈՒՐԻՆՅՈ. «ԲԵՆԶԵՄԱՆ ՎԵՐԱԳՏԵԼ Է ԻՐԵՆ ԻՐ ԻՍԿ ՋԱՆՔԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ»
11.09.2011, 12:07
ՄՈՈՒՐԻՆՅՈ. «ԲԵՆԶԵՄԱՆ ՎԵՐԱԳՏԵԼ Է ԻՐԵՆ ԻՐ ԻՍԿ ՋԱՆՔԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ»

 

«Նա հիանալի խաղ է ցուցադրում, իսկ որակը միշտ էլ ունեցել է: Հնարավոր չէ չնկատել նրա մեջ տեղի ունեցած փոփոխությունը»:

Լա լիգայի շրջանակներում տարած երկրորդ անընդմեջ հաղթանակը հնարավորություն տվեց «Ռեալին» գլխավորել մրցաշարային աղյուսակը: Այս հաղթանակի կայացման գործում Մոուրինյոն ընդգծում է հատկապես Բենզեմայի ու Իգուաինի դերը: «Կարիմը վերագտել է իրեն իր իսկ ջանքերի ու մեծ աշխատանքի շնորհիվ: Իհարկե նրան օգնել են խաղընկերները, Զիզուն և ես, բայց ընդհանուր առմամբ նա ինքն է արժանացել այս ամենին: Նա հիանալի խաղ է ցուցադրում, իսկ որակը միշտ էլ ունեցել է: Հետո խաղադաշտ մտավ Իգուաինը, որը հավաքականում աչքի էր ընկնում դինամիկ խաղով և իր գոլը խփեց նաև իր ակումբի կազմում: Երեկ խոսել էի այս մասին. մեր երկու կենտրոնական հարձակվողները հիանալի են գործում»:

«Ռեալի» գլխավոր մարզիչը վերլուծեց «Խետաֆեի» դեմ տարած հաղթանակը: «4 գոլ խփեցինք, բայց կարող էին 7-8 գնդակ ուղարկած լիներ մրցակցի դարպասը: Սակայն նրանք ևս կարող էին ավելի շատ խփած լիենել`3-4: «Խետաֆեն» շատ լավ էր պատրաստված խաղին: Նրանք կարգավորված խաղ էին ցուցադրում ու լավ տպավորություն թողեցին»:

«Ռեալը» ընդամենը 2 խաղում 10 գնդակ է խփել, բայց Մոուրինյոյի կարծիքով սա դեռ բարձրակետը չէ: «Չեմ կարող նշել, որ գոհ եմ թիմի խաղից, բայց մենք կարողացանք հաղթել ու արժանի էինք այդ հաղթանակին: Գոլային բազում պահեր բաց թողեցինք: Ոչ ոքի վրա բարկացած չեմ: Պարզապես առաջին հանդիպմանը ցուցադրած ֆանտաստիկ խաղից հետո չեմ կարող այսօրվա խաղից գոհ լինել: Ուզում եմ թիմի հետ մանրամասն վերլուծել այսօրվա խաղը: Այդպիսով կարող եմ պարզել, թե ինչու էին չստացված պահերը այդքան շատ»:

Իր թիմի օգտին նշանակված 11-մետրանոց հարվածի մասին Մոուրինյոն ասաց. «Դա բացահայտ խախտում էր: Ռոնալդուն սիմուլյացիայի չէր դիմի, այն էլ երբ արդեն դեղին քարտ ուներ: Այդ 11-մետրանոցը նշանակվեց այն պահին, երբ մենք էինք իշխում խաղադաշտում: Համոզված եմ, որ այդ 11-մետրանոցով կամ առանց դրա հաղթելու էինք հանդիպումը»:

Մոուրինյոյի կարծիքով Լա լիգայի թիմերը կարող են հավասար պայքարել ամեն խաղին. «Շատ ենք լսում այնպիսի կարծիքներ, որ իբր Լա լիգայի խաղերը շատ հեշտ են տրվում մեզ: Եթե ես լինեի «Խետաֆեի», «Լեվանտեի» կամ ցանկացած այլ թիմի մարզիչ, ինձ բոլորովին դուր չէին գա նման խոսակցությունները: Նրանք բոլորն էլ պրոֆեսիոնալ են ու ամեն խաղին լուրջ են նախապատրաստվում: Այսօրվա հանդիպումը ապացուցեց, որ ամենևին էլ հեշտ չէ հաղթել Լա լիգայում: Առաջին իսկ րոպեից բոլոր խաղերը բարդ են, և կարող ենք միավորներ կորցնել ցանկացած մրցակցի հետ պայքարում: Միակ բանը, որ այսօր գոհացրեց ինձ, թիմի տարած հաղթանակն է, և ինձ դուր է գալիս այս հաճելի զգացողությունը»:

Real Madrid - Getafe

Real Madrid - Getafe

Rueda de prensa de Mourinho






Категория: Мои файлы | Добавил: SURO
Просмотров: 532 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
DOWNKLOADS
tag
MENU
Категории раздела
Мои файлы [52]
.
TIMER/таймер
pleyer/плеер
SEATCH/поиск
friends/друзья
реклама

Bari-galust.do.am

Bestkino.do.am
http://footarm.jimdo.com/blog-films/
Наш опрос
ԳՆԱՀԱՏԵՔ ԻՄ ԿԱՅՔԸ
Всего ответов: 10236
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 1
    Гостей: 1
    Пользователей: 0
    Мини-чат
    Создать бесплатный сайт с uCoz