Воскресенье, 19.05.2024, 11:59
Приветствую Вас Гость

HAMECEQ.DO.AM

Каталог файлов

Главная » Файлы » Мои файлы

ՄԱՆԿԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ
11.08.2011, 16:23

Ուր է՞ի ես մինչև քո փորի մեջ հայտնվելը

Լավ հարց է: Դժվար է բացատրել երեխային, որ նույնիսկ մեծերը այնքան էլ լավ չեն պատկերացնում, որ նա գոյություն չի ունեցել: Բացատրեք երեխային, որ միչև ծնվելը նա եղել է հայրիկի և մայրիկի մարմնի մի մասնիկը և երբ ծնողները որոշել են, որ երեխա են ուզում, այդ մասնիկները հանդիպել են և միավորվել:

Ինչպե՞ս ես դուրս եկել փորիկից

Երեխայի համար ավելի հեշտ կլինի ձեզ հասկաանլ, եթե պատմելուց նրան համապատասխան նկարներ ցույց տաք: Գոյություն ունեն բազմաթիվ պատկերազարդ գրքեր, որոնք նախատեսված են փոքրիկների համար: Բացատրեք, որ բնությունը ամեն ինչ շատ խելամիտ է նախատեսել`այն օրվանից, երբ առաջացել են մարդիկ, նրանք ծնվում են նույն մեթոդով և այդպես կլինի միշտ: Հարկ չկա նրան վախեցնել և անհավանական պատմություններ պատմել, երեխային միայն հետաքրքրում է, թե ինչպես է ինքը ծնվել:

Պատմեք, թե ինչպես է նա ծնվել, ինչպես է նա շտապել, կամ`ընդհակառակը: Ինպես է նա բղավել, ինչքան փոքր էր և հրաշալի, ինչքան երջանիկ էիք դուք և հայրիկը: Չափավորեք ինֆորմացիան, եթե դուք նկարահանել եք ծնունդը, ապա դեռ վաղ է ցույց տալ, դա կվախեցնի երեխային, իսկ հիմա բավական է միայն ցույց տալ գեղեցիկ լուսանկարներ:

Երբ ես մեծանամ, նույնպե՞ս մայրիկ կամ հայրիկ կլինեմ

Այո, եթե ցանկանաս, բացատրեք երեխային, որ նա օրգանիզմում նույնպես կան այն ամենը ինչ անհրաժեշտ է հետագայում հայրիկ կամ մայրիկ դառնալու համար, նա ինքը կվորոշի ուզում է երեխա, թե ոչ:

Ես նույնպե՞ս կծերանամ

Այո, ինչես և բոլոր մարդիկ: Մենք մեծանում ենք, ծերանում, յուրաքանչյուրը անցնում է կյանքի որոշակի փուլեր`մանկություն, պատանեկություն, միջին տարիք, ծերություն: Բայց դա տեղի է ունենում աստիճանաբար: Եթե նա հարցնի`ինչ կլինի ծերությունից հետո, մի վախեցեք և բացատրեք, որ կյանքը ավարտվում է, մարդը մահանում է, որ ինքը նույնպես կմահանա: Հնարավոր է, որ ձեր երեխան դա էր ուզում իմանալ:

Ծերերը միշտ ե՞ն հիվանդանում

Որոշ ծերեր հետզհետե թուլանում են, մյուսները մնում են գերազանց վիճակում, դա շատ հանգամանքներից է կախված: Նույնիսկ ծեր հասակում կարելի է սիրել կյանքը և վայլել այն: Հնարավաոր է երեխայի մոտ հարցեր առաջանան, թե ինչու են որոշ մարդիկ առույգ հոգով և մարմնով, իսկ մյուսները`ոչ: Հարցեր տալով երեխան փորձում է պատկերացնել, թե ինչպիսին կլինեն ծնողները և հնարավոր է նույնիսկ ինքը:

Ի՞նչ է նշանակում "մահանալ"

Ծնողների մեծ մասը դժվարանում է խոսել այդ մասին երեխաների հետ, մենք կգերադասեինք, որ երեխան որքան հնարավոր է ուշ մտածեր կյանքի ավարտի մասին: Երեխաների համար բնական է հետաքրքրվել այդ կարևոր հարցերով, որոշ երեխաներ հարցեր են տալիս երբ մահանում է հարազատներից ինչ-որ մեկը: Բոլոր երեխաները հույսով են, որ ծնողները միշտ իրենց կողքին կլինեն: Կամաց-կամաց երեխան հասկանում է մարդու ծերանալը:

Երբ մահանում են, դա ընդմի՞շտ է

Երեխաները պատրաստ են հավատալու, որ մեռած մարդը կարող է կենդանանալ, նրանք չեն զարմանում, երբ մուլտֆիլմի գխավոր հերոսը հրաշքով վերակենդանանում է, իրենք էլ կռիվ կռիվ խաղալուց "սպանել են" և ոտքի կանգնել: Բայց իրական կյանքում մահը անդառնալի է, մենք այլևս չենք տեսնի այն մարդուն, ով մեզնից հեռացել է: Այժմ այդ մարդը միայն կապրի մեր հիշողություններում և մեր սրտում:

Դուք կմեռնեք ինձնի՞ց շուտ

Իհարկե, երեխան վախենում է կորցնել ձեզ, ձեր սերը, նրա համար դժվար է պատկերացնել իր կյանքը առանց ձեզ: Դուք պետք է բացատրեք նրան, որ այդպես էլ կլինի և դա բնական է`մեծերը մեռնում են երիտասարդներից շուտ, դուք նույնպես նրանից մեծ եք: Դա շուտ չի լինի, քանի որ դուք դեռ չեք հասել կյանքի ավարտին և հույս ունեք բազմաթիվ երջանիկ օրեր և տարիներ անցկացնել նրա հետ:

Երեխաները նույնպե՞ս մահանում են

Վախը մահվան նկատմամբ անհանգստացնում է երեխաների մեծ մասին: Դուք պետք է ընդունեք և փորձեք երեխային բացատրել, որ կյանքի բնականոն ընթացքում լինում են բացառություններ`դժբախտ պատահարներ, հիվանդություններ, պատերազմներ, որոնց հետևանքում կարող են տուժել նաև երեխաները:

Ի՞նչ է տեղի ունենում մարդու հետ մահվանից հետո

Սովորաբար այդ հարցը առաջանում է ամենավերջում, որին մենք ոչ մի պատասխան չունենք:


Категория: Мои файлы | Добавил: SURO
Просмотров: 1000 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
DOWNKLOADS
tag
MENU
Категории раздела
Мои файлы [52]
.
TIMER/таймер
pleyer/плеер
SEATCH/поиск
friends/друзья
реклама

Bari-galust.do.am

Bestkino.do.am
http://footarm.jimdo.com/blog-films/
Наш опрос
ԳՆԱՀԱՏԵՔ ԻՄ ԿԱՅՔԸ
Всего ответов: 10236
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 1
    Гостей: 1
    Пользователей: 0
    Мини-чат
    Создать бесплатный сайт с uCoz