Воскресенье, 19.05.2024, 15:59
Приветствую Вас Гость

HAMECEQ.DO.AM

Каталог файлов

Главная » Файлы » Мои файлы

ՀՏ ՀԱՅԿՈ կարճ կենսագրություն
12.08.2011, 19:27
Հայկ Մարգարյանը (նույն ինքը ՀՏ Հայկոն) ծնվել է 1985 թ.-ի հունիսի 28-ին Երևան քաղաքում: Ավարտել է Չեխովի անվ. թիվ 55 դպրոցը և Սայաթ-Նովայի անվ. երաժշտական դպրոցի դաշնամուրի և շեփորի բաժինները: Ինչպես նաև ավարտել է Պոլիտեխնիկի էլեկտրատեխնիկայի ֆակուլտետը: Երաժշտական կարիերան սկսել է 2000 թ.-ից "Հայ Տղեք” խմբով : Համարվում է Հայաստանում "ռեփ”-ի հիմնադիրներից մեկը : Խմբով նա հանդես եկավ բավականին երկար ժամանակ , թողարկեցին 2 ձայնասկավառակ , նկարահանեցին մոտ 10 տեսահոլովակ , հանդես եկան համերգներով ինչպես Հայրենիքում , այնպես էլ արտերկրում : 2007 թ.-ին խումբը բաժանվեց և Հայկոն սկսեց իր անհատական կարիերան : 2008 թ.-ին Հայկոն թողարկեց իր առաջին անհատական ձայնասկավառակը , որը կոչվում էր "Անցած էտապ”: Այն մեծ հաջողություն ունեցավ , անգամ սույն թվականի մրցանակաբաշխությանը արժանացավ "տարվա լավագույն ալբոմ” մրցանակին : Մյուս ձայնասկավառակը , որի անվանումն էր "Քուանշ” ` լույս տեսավ 2009 թ.-ի աշնանը և դարձավ հայրենական ռեփի և արհասարակ հայկական շոու-բիզնեսի պատմության մեջ ամենասկանդալային և ամենապահանջված ձայնասկավառակը : Իր անհատական կարիերայի ընթացքում Հայկոն աշխատել է տարբեր հայ աստղերի հետ , մասնակցել է բազմազան հաղորդումներում տարբեր հեռուստաընկերություններում , ունեցել է մոտ 8 տեսահոլովակ , որոնց թվում այնպիսի հիթեր , ինչպիսիք են "Քո ցավը տանեմ” , "Քոչարի” և "Անցած էտապ” : Վերջինս սիրվեց համարյա բոլոր հայերի կողմից ` անկախ սեռից , տարիքից և նախասիրությաններից : Իր երաժշտական կարիերայից բացի Հայկոն նաև սկսեց զբաղվել դերասանական կարիերայով : Առաջին աշխատանքը եղավ 2008 թ.-ին լույս տեսած "Տաքսի "էլի լավա”” ֆիլմում , որտեղ Հայկոն հանդես եկավ գլխավոր դերում Հրաչ Քեշիշյանի նկարահանած նովելում ` Խորեն Լևոնյանի և Սոս Ջանիբեկյանի մասնակցությամբ : Այնուհետև 2009 թ.-ին Հայկոն առաջարկ ստացավ Հ1 հեռուստաընկերության կողմից "Որբերը-2” հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկով : Նա հանդես եկավ "Ավիկ”-ի կերպարով և մեծ հաջողություն ունեցավ : 2009 թ.-ից 2010 թ.-ը Հայկոն ունեցավ բազմաթիվ համերգներ ինչպես հայրենիքում , այնպես էլ արտերկրում : 2010 թ.-ի միայն առաջին կեսին ունեցավ 5 մենահամերգներ Ռուսաստանի և Ուկրաինայի տարբեր քաղաքներում , ինչպիսիք են Մոսկվա , Սանտկ-Պետերբուրգ , Կիեվ , Կրիվոյ-Ռոգ և Դնեպրապետրովսկ : 2010 թ.-ը նշանակալից էր Հայկոյի համար , որտև այս տարի տեղի ունեցավ նրա առաջին մեծ մենահամերգը Երևանում , իր իսկ նորաբաց պրոդակշնի կազմակերպմամբ (HT PRODUCTION) : Համերգը տեղի ունեցավ "Դինամո” մարզադահլիճում լեփ-լեցուն հանդիսատեսով (շուտով կլինի նաև համերգի տարբերակը) : Այժմ Հայկոն աշխատում է նոր երգերի , տեսահոլովակների , պրոեկտների վրա իր պրոդակշնի հետ միասին , ինչպես նաև պատրաստվում է համերգային շրջագայության Հայաստանի համարյա բոլոր մարզերով :
Категория: Мои файлы | Добавил: SURO
Просмотров: 453 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
DOWNKLOADS
tag
MENU
Категории раздела
Мои файлы [52]
.
TIMER/таймер
pleyer/плеер
SEATCH/поиск
friends/друзья
реклама

Bari-galust.do.am

Bestkino.do.am
http://footarm.jimdo.com/blog-films/
Наш опрос
ԳՆԱՀԱՏԵՔ ԻՄ ԿԱՅՔԸ
Всего ответов: 10236
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 1
    Гостей: 1
    Пользователей: 0
    Мини-чат
    Создать бесплатный сайт с uCoz