Воскресенье, 19.05.2024, 15:38
Приветствую Вас Гость

HAMECEQ.DO.AM

Каталог файлов

Главная » Файлы » Мои файлы

ԱՖՈՐԻԶՄՆԵՐ
11.08.2011, 16:43
Հիմարն անձրևից պատսպարվում է ջրափոսում:



Քչախոս մարդուն շատերը երկար ժամանակ խելոք են համարում, նման այն բանի, ինչպես հանգիստ բնավորությունը հաճախ ընդունվում է իբրև ուժեղ:


Լռակյացությունը տխմարի իմաստությունն է:
Հինը երբեք չի հնանում, հնանում է միայն նորը:

   

1
Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է:
  
Գիտուն հիմարը նա է, ով կարդացել է աշխարհում ամեն բանի մասին և կարդացածը ուղղակի պահել հիշողության մեջ:
    
Հանճարը ոչինչ չանելու անընդունակությունն է:


  
Տխմարի լեզուն դաշյունից վտանգավոր է:


  
Մի փուշ փորձն արժե խրատների թավախիտ անտառ:


   
Տխմարը միմիայն տաղտկալի է, մանրախնդիրն` անտանելի:
Գիտելիքը ըմբռնումն է այն բանի, թե ինչպես ամենաչնչին երևույթը կապված է ամբողջի հետ, ոչինչ ինքնին գոյություն չունի:

Խիղճը հազար վկա արժե:

Տխմարը մի առավելություն ունի խելոքի հանդեպ, ինքն իրենից մշտապես գոհ է:

Առաքինության համար անանցանելի ուղիներ չկան:

Մենակությունը, ծերության ամենաստույգ հատկանիշն է:

Մարդն առանց շատ բաների կարող է ապրել, բայց միայն ոչ առանց մարդու:

Խելացի մարդը երբեմն շտապում է, բայց ոչինչ չի անում հապշտապ:

Բուժվելու ցանկությունը մի քայլ է դեպի ապաքինումը

Մարդն ստեղծված է հասարակության համար: Նա ընդունակ է և քաջություն չունի միայնակ ապրելու:

Ով երջանկություն է փնտրում շքեղության ու սանձարձակ կայնքի մեջ, նման է նրան, ով մոմի առկայծումը գերադասում է արեգակի փայլից:

Մարդիկ շատ ավելի քիչ հիմարություններ կգործեին, եթե նրանց չվերաբերվեին այդքան լուրջ
:

Մարդն իր բնույթով հասարակական էակ է:

Ակնթարթն էլ բավական է, որպեսզի հերոս դառնաս, սակայն մի ամբողջ կյանք է հարկավոր, որ դառնաս արժանավոր մարդ:

Ես ճանաչել եմ հսկայական գիտելիքների տեր ու ոչ մի սեփական միտք չունեցող բազմաթիվ մարդկանց:

Իսկական մարդն ընդունվում է իր թերություններով:

Աշխարհը չի վերջանում մեր տեսած իրերով:

Հեգնանքից վախենալ` նշանակում է սարսափել բանականությունից:

Լոկ նա ինչ-որ բան արժե, ով ինչ-որ բան է սիրում:

Ամոթի զգացումը չի դաստիրակում, այն տրվում է ի ծնե:

Բարելավեք մարդկանց կյանքի պայմանները, և մարդիկ ավելի լավը կդառնան, որպեսզի արժանի լինեն այդ պայմաններին:

Դատողություններ են անում բոլորը, սակայն քիչ են կշռադատողները:

Միտքը ամեն մի ազգի շարժիչն է, ամեն մի բանակի առաջնորդը, հրետանին` ամեն մի պատերազմում: Չլիներ միտքը, նույնիսկ հիմարությունը կկորցներ իր նշանակությունը:
Категория: Мои файлы | Добавил: SURO
Просмотров: 592 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
DOWNKLOADS
tag
MENU
Категории раздела
Мои файлы [52]
.
TIMER/таймер
pleyer/плеер
SEATCH/поиск
friends/друзья
реклама

Bari-galust.do.am

Bestkino.do.am
http://footarm.jimdo.com/blog-films/
Наш опрос
ԳՆԱՀԱՏԵՔ ԻՄ ԿԱՅՔԸ
Всего ответов: 10236
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 1
    Гостей: 1
    Пользователей: 0
    Мини-чат
    Создать бесплатный сайт с uCoz