Ֆրանսիացի հրշեջները փրկել են 69- ամյա ֆրանսուհուն, ով գրեթե երեք շաբաթ փակված է եղել իր բաղնիքում: Ֆրանսուհին փակվել է բաղնիքում, երբ դռան կանթն ընկել է երբ նա դեռ բաղնիքում է եղել: Նա փորձել է օգնության կանչել, հարվածել է դռանը, իսկ գիշերներն էլ խողովակին, սակայն հարևանները մտածել են,որ շենքում ինչ-որ մեկը վերանորոգում է անում, և շինարարներն են աղմկում: Նրանք նույնիսկ խնդրագիրեն սկսել՝ պարզելու, թե ով է աղմկում և դադարեցնելու այն: Սակայն երկար ժամանակ ծեր կնոջը չտեսնելուց հետո հարևաններն անհանգստացել են և օգնություն կանչել:Երբ հարևանների զանգից հետո հրշեջները ժամանել են, կնոջը շատ թույլ վիճակում են գտել: Ֆրանսիական լրատվամիջոցներն ասում են, որ կինը փրկվել է բաղնիքի ծորակից տաք ջուր խմելու շնորհիվ: