Воскресенье, 19.05.2024, 18:48
Приветствую Вас Гость

HAMECEQ.DO.AM

Каталог файлов

Главная » Файлы » Мои файлы

Յոգա
12.08.2011, 20:04

Յոգան (Սանսկրիտ։ योग yóga) ֆիզիկական և հոգևոր ավանդական կանոնների միասնությունն է, որը կազմնավորվել է Հնդկաստանում: Յոգա բառը հիմնականում ասոցացվում է հինդուիզմումբուդդիզմում և ջաինիզմում հանդիպող ֆիզիկական և մեդիտատիվ վարժանքների հետ։ Հինդուիզմում այն նաև վեց Հնդկական ուղղափառ (օրթոդոքս) փիլիսոփայական ուղղություններից մեկն է, որի հիմնական նպատակը վարժանքն է։ Ջաինիզմում այն հոգևոր, բանավոր և ֆիզիկական գործունեություննեի համախմբումն է։ Յոգան (դև.योग) սանսկրիտերեն բառ է, որ ունի բազմաթիվ իմաստներ, սակայն հիմնական իմաստներից մեկն է` "Կապ”: Կապ քո ներաշխարհի, քո շուրջը գտնվող մարդկանց ու բնության հետ: Յոգան գիտություն է, այլ ոչ թե լոկ սպորտանման մի բան, ինչպես այն հաճախ, խեղաթյուրված ձևով մատուցվում է բազմաթիվ աղբյուրներում: "Աշտանգա Յոգա” կոչվող այս ոճը, որը, կրկին սանսկրիտերեն, նշանակում է "Ութ Փուլանի Յոգա”, ֆիզիկական, մտավոր և հոգևոր ոլորտների շատ լայն ու կոմպլեքս համակարգ է, ոլորտներ, որոնք մարդուն հզորացնում են` մարմնի կեցվածքների (Ասանաներ), շնչառական վարժությունների (Պրանայամա), կենտրոնացման վարժությունների (Մեդիտացիա) և ինքնաճանաչման բազմաթիվ այլ միջոցների օգնությամբ: Այս համակարգի հիմնական բնութագրերից մեկն այն է, որ, որքան ավելի ես մոտենում դրան, այնքան ավելի հաճելի է դառնում պրոցեսը` լի ինքնահայտնագործման բազում արկածային պահերով:

  1. Յամա (էթիկայի չափանիշներ, զսպվածություն, անձնական հիգիենա, բարոյականության նորմեր)
  2. Նիյամա (ինքնակազմակերպում, սոցիալական և հոգևոր կողմնորոշում)
  3. Ասանա (մարմնի համար հարմար դիրքեր)
  4. Պրանայամա (շնչառության կարգավորում և ղեկավարում)
  5. Պրատյահարա (զգայարանների ճանաչում և ղեկավարում)
  6. Դհարանա (կենրոնացում որևէ կոնկրետ օբյեկտի վրա)
  7. Դհիյանա (մեդիտացիա, կենտրոնացման թիրախ-օբյեկտի հետ կապի հաստատում)
  8. Սամադհի (գեր-գիտակից, պայծառացման որակներով բնութագրվող վիճակ, որում մենք մերձենում ենք բնության տարերքների, Տիեզերքի հետ, ճանաչում ենք ինքներս մեզ ու մեր շրջապատող աշխարհը` մեր Ճամփան ավելի հավեսով ու պատվով անցնելու, երջանիկ լինելու համար)

Հինդու փիլիսոփայությունում յոգայի գլխավոր ուղղություններն են Ջնանա Յոգան(Գիտության), Բհակտի Յոգան (նվիրման կամ պաշտության), Կրիյա Յոգան(հմտության, ընդգրկում է նաև Հաթհա Յոգան), Կառմա Յոգան(ծառայության) և Ռաջա Յոգան(ինտեգրալ, ընդգրկում է բոլոր չորս ուղղությունները)։ Ռաջա Յոգան քննարկված և ներկայացված է Հնդիկ հայտնի փիլիսոփա և մտավորական Փաթանջիի ՄԹԱ գրված 

Յոգա Սուտրաներ” աշխատությունում , որտեղ այն պարզեցված է որպես ուղղակի յոգա։ Հինդու փիլիսոփայության մեջ այն Սամկյա ավանդույթի մի մասն է կազմում։ Տարբեր Հինդու տեքստեր քննարկում են յոգան մասնավորապես Ուպանիշադները, Բհագավադ Գիտան, Հաթհա Յոգա Պրադիպիկան, Շիվա Սամհիթան և զանազան Տանտրաները։ Սանսկրիիտից թարգմանաբար յոգան ունի բազմաթիվ նշանակություններ։ Կազմված լինելով Սանսկրիտ "յուջ” արմատից․ որը նշանակում է "կառավարել”, "լծել” կամ "միավորել”։ Յոգան նաև թարգմանվում է որպես "միություն”, "միավորում”, ”կապ”, "իմաստ”, "ներլուծվում”։

Հիմնականում Հնդկաստանից դուրս յոգան ասոցացվում է Հաթհա Յոգայի և նրանում կիրառվող Ասանաների ( ֆիզիկական վարժանքներ, դիրքեր) հետ։

Յոգայով վարժվողները կամ յոգայի փիլիսոփայության հետևորդները, որոնք ձեռք են բերում բարձր կարգի կարողություններ` անվանվում են Յոգինի(կանանց դեպքում) և Յոգի(տղամարդկանց դեպքում)։

Категория: Мои файлы | Добавил: SURO
Просмотров: 781 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
DOWNKLOADS
tag
MENU
Категории раздела
Мои файлы [52]
.
TIMER/таймер
pleyer/плеер
SEATCH/поиск
friends/друзья
реклама

Bari-galust.do.am

Bestkino.do.am
http://footarm.jimdo.com/blog-films/
Наш опрос
ԳՆԱՀԱՏԵՔ ԻՄ ԿԱՅՔԸ
Всего ответов: 10236
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 1
    Гостей: 1
    Пользователей: 0
    Мини-чат
    Создать бесплатный сайт с uCoz